ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.11.2012 | 11:26

Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞Ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա այդ ժողովրդի մոտ»։ ՈՒ ես ասացի. «Ահավասիկ ես. ի՛նձ ուղարկիր»։ Նա ասաց. «Գնա՛ և հայտնի՛ր այդ ժողովրդին. «Լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չճանաչեք», քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպեսզի չլինի թե երբևէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, և ես էլ բժշկեմ նրանց»։
Եսայու մարգարեություն 6. 8-10

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ